Սիրիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Հոմս նահանգում. աղբյուր
Սիրիայի կառավարական բանակն այսօր Հոմս նահանգի հյուսիսում ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ ռազմական օպերացիայի, RIA Novosti-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
«Մեր բանակն սկսել է լայնամասշտաբ օպերացիա Հոմս նահանգի հյուսիսում: Ազատագրվել է Խալդիյե գյուղն ու դրան հարակից ավանը: Ներկայում այդ ճակատում վիճակը հիանալի է»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Հոմսի ռազմական օպերացիան Սիրիայի բանակի՝ մասշտաբներով երրորդ հարձակումն է հոկտեմբերի սկզբից ի վեր:
Առաջին օպերացիան սկսվել է հոկտեմբերի 8-ին Հոմսի հարևանությամբ գտնվող Համա նահանգում, որտեղ բանակը կարողացել է ազատագրել ավելի քան 10 բնակավայր ու շարժվել դեպի հյուսիս՝ Իդլիբ:
Երկրորդ օպերացիայի մասին հայտարարվել էր նախօրեին Ջոբար շրջանում՝ Դամասկոսի արևելյան արվարձանում: Դրա ազատագրումը պետք է ապահովի Սիրիայի մայրաքաղաքը հրթիռակոծությունից: