Իրանցի 1000 զինվոր է ուղարկվել Սիրիա՝ մասնակցելու ցամաքային օպերացիաների
Իրանցի 1000 զինվոր է ուղարկվել Սիրիա ցամաքային օպերացիաների մասնակցելու նպատակով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Զինծառայողներն ու «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները պատրաստվում են Հալեպի նահանգում զինյալների դիրքերի վրա խոշոր հարձակման
Reuters գործակալության աղբյուրների տվյալով՝ հարձակումները կուղեկցվեն ռուսական ավիացիայի հարվածներով:
Այսօրվա դրությամն Հալեպում շարունակվում են մարտերը Սիրիայի կառավարական բանակի ու ընդդիմադիր զորքերի ու ջոկատների միջև:
Հալեպում բախումների երկու տարվա ընթացքում կիսավեր քաղաքում կողմերից ոչ մեկին չի հաջողվել հաստատել իր գերազանցությունը:
Իրանը նախկինում ևս աջակցել է Սիրիային՝ երկիր ուղարկելով իր ռազմական փորձագետներին: