Բաժիններ՝

Սիրիայում ռուսական հարվածները կհանգեցնեն փախստականների նոր ալիքի. Թուրքիա

Թուրքիան մտավախություն ունի, որ ռուսական հարվածների հետևանքով փախստականների նոր ալիք կառաջանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանու Բիլգիչը, հայտնում է Reuters-ը:

«Թուրքիան շարունակում է բանակցությունները ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ թուրքական պաշտպանական պոտենցյալը ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ իր երկիրը արդեն ապաստան է տրամադրել 2 մլն փախստականի:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում է Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայման հարցը:

Դրա հետ միասին՝ Բիլգիչը նկատել է, որ Թուրքիան չի դիմել ՆԱՏՕ-ին` հարցում ուղարկելով իր երկրի տարածքում դաշինքի զորքեր տեղակայելու վերաբերյալ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Թուրքիա զորքեր ուղարկել հարավից եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս