Մոսկվայում ձմեռն անսպասելիորեն շուտ է եկել. ՌԴ մայրաքաղաքում ձյուն է տեղում
Համաձայն «Ռուսհիդրոմետի»՝ այս հանգստյան օրերին եղանակը կշարունակի մնալ նույնը՝ գիշերը ջերմաստիճանը կլինի բացասական, ցերեկը կշարունակի տեղալ թաց ձյուն:
Մոտակա երկու օրերին Մոսկվայում տեղումները չեն դադարի, սակայն արդեն հաջորդ շաբաթ հիդրոօթերևութաբանները եղանակի տաքացում են ակնկալում:
Նրանց կարծիքով՝ եղանակն ու ջերմաստիճանի ռեժիմը իր կլիմայական նորմային կվերադառնա արդեն հոկտեմբերի 14-ին:
Հանգստյան օրերին ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 3-5 աստիճանը:
Տեսանյութը՝ այստեղ