Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. 35-ամյա երիտասարդը 15-րդ հարկից իրեն ցած է նետել և մահացել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ձորակ» հոգեբուժական կլինկայում հաշվառված թիվ 19 շենքի բնակիչ` 1980 թ. ծնված Գ. Գ.-ը դեռևս չբացահայտված հանգամանքներում շենքի հարկերից մեկից ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա, ինչի հետևանքով մահացել է:

Հրշեջ-փրկարարները Գ. Գ.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս