Ռուսաստանը պատրաստ է քննարկել Բաղդադի խնդրանքը Իրաքում ռազմաօդային օպերացիաներ անցկացնելու վերաբերյալ. ԱԳՆ
Եթե Իրաքի իշխանությունները դիմեն Ռուսաստանին՝ խնդրելով անցկացնել ՌԴ ռազմաօդային ուժերի օպերացիա ԴԱԻՇ-ի դեմ Իրաքի տարածքում, Մոսկվան կդիտարկի նման միջոցառումների քաղաքական ու ռազմական նպատակահարմարությունը, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների ու սպառնալիքների բաժնի տնօրեն Իլյա Ռոգաչևը:
«Կամ մենք կունենանք Իրաքի կառավարության կողմից համապատասխան դիմումը, կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որի ընդունումը մեծապես կախված է Իրաքի կառավարության կամքից: Նման բավարար հիմնավորումների առկայության դեպքում կգնահատվի թե´ քաղաքական, թե´ ռազմական նպատակահարմարությունը»,- ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե կդիտարկի արդյոք Մոսկվան ռազմաօդային օպերացիայի անցկացումը ԴԱԻՇ-ի դեմ Իրաքի տարածքում, եթե այդ երկրի կառավարությունից համապատասխան խնդրանք ստացվի: