 
                        Ճապոնիայում առաջացել են մինչև 45 կմ-անոց խցանումներ
 
                                    Մինչև 45 կմ-անոց խցանումներ են առաջացել Ճապոնիայի արագընթաց ավտոճանապարհներին «արծաթյա շաբաթվա» նախավերջին օրը, երբ հանգստյան օրերի ու տոնական օրերի գումարման հետևանքով հնարավոր է դարձել հանգստանալ սեպտեմբերի 19-23-ը:
Երկրի երկաթուղային շարժման տեղեկատվական կենտրոնի տվյալով՝ Կանագավա պրեֆեկտուրայում խցանումների երկարությունը հասել է 45 կմ-ի, Սայտամա պրեֆեկտուրայում՝ 44 կմ-ի, իսկ Տոկիոն ու Կանագավան միացնող թունելում՝ 28 կմ-ի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        