Մերկելը որոշում է կայացրել ուժեղացնել սահմանային վերահսկողությունը փախստականների համար

Սեպտեմբերի սկզբին Գերմանիայի կանցլերը հայտնել էր երկիր մեծ թվով ներգաղթյալների ընդունելու պատրաստակամության մասին, ինչի հետ կապված՝ սիրիացի փախստականների սահմանային վերահսկողությունը հեշտացվել էր:

Ներգաղթյալները կարճ ժամանակահատվածում լցվեցին Գերմանիա: Նրանց համար Մերկելը դարձավ փրկիչ, իսկ երկրում անգամ հայտնվեցին պաստառներ՝ «Մերկելը մեր մայրն է» գրությամբ:

Սակայն փախստականներին ընդունելու հարցում սկսեց զգացվել տեղերի պակաս: Խնդիրը հատկապես սուր է դրված Բավարիայում, որտեղ մեծաթիվ սիրիացիներ են ժամանել, հայտնում է kp.ru-ն:

Դրա հետ կապված՝ Գերմանիայի կանցլերը որոշում է կայացրել խստացնել սահմանային վերահսկողությունը: Այդ որոշումը չի հակասում Եվրամիության օրենսդրությանը:

Տեսանյութեր

Լրահոս