Արաբական թերթն Արփինե Հովհաննիսյանին ներկայացրել է որպես աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի
Արաբական առաջատար թերթերից մեկը` Ադդիարը (Addiyar) անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Պարբերականն իր ընթերցողներին մանրամասներ է ներկայացրել հայ կին նախարարի կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից, տպագրել է լուսանկարներ, նշելով, որ Արփինե Հովհաննիսյանը գեղեցիկ լինելու հետ միաժամանակ աշխարհի` տարիքով ամենաերիտասարդ կին նախարարն է, որ սերում է մի փոքր երկրից:
Աղբյուրը՝ arevelk.am: