Էդուարդ Շարմազանով. «Առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանը գալիս է ժողովրդավարության դասական սահմանման». aravot.am
aravot.am-ը գրում է. Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ընդդիմությունը պետք է ունենա ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ:
«Այս նոր տարբերակում ընդդիմության լիազորությունները անհամեմատ ավելի ընդլայնվում են»,- սեպտեմբերի 3-ին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությամբ հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների 3/5 ձայներով.
«Այսինքն՝ կարևոր օրենքները՝ դա կլինի ընտրական օրենսգրքում փոփոխությունները, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխությունները, դատական օրենսգրքի փոփոխությունները և նմանատիպ այլ կարևոր օրենքներում առանց ընդդիմության մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չէ ընդունել: Մեր ընդդիմադիր գործընկերներն այլևս չեն կարողանալու ասել, որ մեծամասնությունը բերում և անցկացնում է իր ուզած օրենքները»:
Ըստ նրա՝ առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանը գալիս է ժողովրդավարության դասական սահմանման. «Ժողովրդավավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության իրավունքների հետ: Այսինքն՝ առանց քաղաքական փոքրամասնության, առանց ընդդիմության առաջարկի, առանց ընդդիմության մասնակցության, հնարավոր չէ Ազգային ժողովում անցկացնել մայր սահմանադրական օրենքներ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: