Կոկռոշենի, նույնն է՝ հաղարջենի փշոտ. մեկ դեղատոմս

Կան հիմքեր ենթադրելու, որ Հայաստանի տարածքը հաղարջենու հայրենիքներից մեկն է։ Միայն ՀՀ Վայքի մարզում է աճում սևապտուղ հաղարջ հայկականը՝ Ribes armenum։

Կոկռոշենին պատկանում է քարբեկազգիների ընտանիքի հաղարջենիների  ցեղին։ Կոկռոշենու տերևահանգույցներում  աճում են 2-4 հատ փշեր, որոնց երկարությունը հասնում է  մինչև 4 սմ-ի։

 

Ինֆարկտ, ստենոկարդիա, այտուցներ

Կարդացեք նաև

Հարկավոր է

  • Կոկռոշենու պտուղ՝ 1 կգ
  • Սամիթ՝ 200 գ
  • Սխտոր՝ 1 հատ միջին չափի
  • Աղ՝ համեմունք ըստ ճաշակի։

 

Պատրաստման եղանակը

Բաղադրամասերը հարեք կամ աղացեք, խառնեք, 30 րոպե անց համեմեք աղով։ Լցրեք մանրէազերծված ապակյա տարաների մեջ, կիպ փակեք։

 

Ինչպես օգտագործել

  • Կերեք 1-ական ճ/գ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1-2 ժամ հետո։

 

* * *

Julo

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս