Պենտագոնը Ռուսաստանին դասել է ռևիզիոնիստական պետությունների թվին
Պենտագոնի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հրապարակել է 2015թ. ազգային նոր ռազմական ռազմավարությունը, որտեղ միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիք են նշված ԴԱԻՇ-ի զինյալները, սակայն հիշատակվել են նաև «ռևիզինիստական պետություններ» Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Թեև Ռուաստանը իր ներդրումն է ունեցել թմրանյութերի ու ահաբեկչության դեմ պայքարում, երկիրը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է հարևան երկրների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու հանուն իր նպատակների ուժի կիրառման պատրաստակամություն»,-նշել են ամերիկյան ռազմական գերատեսչությունում:
Փաստաթղթում ուղղակիորեն մատնանշվել է «հիբրիդային պատերազմի» տեխնիկան՝
կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ:
Ռազմավարության հեղինակները ՌԴ ԶՈՒ-ին մեղադրել են նրանում, որ այն ուղղակիորեն խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը:
Պենտագոնի մոտ անհանգստություն է առաջացրել նաև Պեկինի ցանկությունը՝ ամբողջ Հարավչինական ծովը համարել իր ջրային տարածքը:
Դրա հետ միասին, նշվել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի համար ռազմական ուղղակի սպառնալիք չեն, սակայն նրանց գործողությունները լուրջ մտավախությունների տեղիք են տալիս: