![](/banners/BeFunky-design.jpg)
Ալեքսանդր Պովետկին. «Պատրաստ եմ Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտին Կիևում, եթե ապահովեն մեր անվտանգությունը»
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/1246701-26924861-1600-900.jpg)
Ռուսաստանցի գերծանր քաշայինը տենչում է ռևանշի, բայց զգուշանում է Ուկրաինայի վիճակից: Կլիչկոյի և Պովետկինի միջև մենամարտը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 5-ին Մոսկվայում, և ավարտվել է ուկրաինացու հաղթանակով` դատավորների միաձայն որոշմամբ:
Այդ օրվանից բոլորը սպասում են պատասխան մենամարտին:
«Գիտեք, եթե պետք լինի, կգնանք նաև Կիև: Գլխավորը, որպեսզի պրոմոուտերներն ապահովեն որակյալ մենամարտ և ապահովությունը դրա ընթացքում: Այդ ժամանակ ոչ մի պրոբլեմ չկա: Անհանգստանո՞ւմ եմ արդյոք, որ Կլիչկոն ավելի շուտ կավարտի կարիերան, քան կկայանա մենամարտը: Ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում: Այստեղ ինձանից ոչինչ կախված չէ: Ինչ վերաբերում է Կլիչկոյին, ապա նա հիմա էլ լավ և հարվածող սպորտսմեն է: Դե, ինձ էլ պետք է լինել ավելի լավը, քան նա է»,- ասել է Պովետկինը:
Վլադիմիր Կլիչկոն գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնն է IBF, WBA, WBО և IBO վարկածներով:
Կլիչկոյի կողմից պարտությունը Պովետկինի միակ պարտությունն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը