Այսուհետ կսառեցնեք կիտրոնը
Վերջերս արված հետազոտությունները, ըստ healthylifetricks.com-ի, ցույց են տվել, որ կիտրոնի և ցիտրուսային մրգերի բաղադրության մեջ մտնող լիմոնոիդները կանխարգելում և կանգնեցնում են քաղցկեղի բջիջների զարգացումը, հատկապես՝ կրծքագեղձի քաղցկեղի:
Գիտնականները նշում են, որ կիտրոնի ոչ մի կտոր չպետք է դեն նետել. ոչ հյութը, ոչ միջուկը, ոչ էլ, առավել ևս, կեղևը:
Կեղևը պարունակում է 5-10 անգամ ավելի շատ վիտամիններ, քան կիտրոնի հյութը:
Կիտրոնն ունի ոչ միայն հակաքաղցկեղային հատկանիշներ, այլև օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, ունի հակաբակտերիալ ազդեցություն, պայքարում է պարազիտների դեմ, կարգավորում արյան ճնշումը, պայքարում սթրեսի և նյարդային խախտումների դեպքում:
Բացի ամենահայտնի օգտագործման ձևերից, կիտրոնի այս ձևով օգտագործումը շատ համեղ է և առավել օգտակար:
Ամեն ինչ շատ պարզ է. մեկ կիտրոնը լվացեք և դրեք սառցախցիկը, կարող եք կամ ամբողջական դնել, կամ կտրատած:
Երբ կիտրոնը սառչի, պետք է այն դուրս բերել սառցարանից և քերել:
Ապա քերուկը կարող եք ավելացնել աղցաններին, պաղպաղակներին, ապուրներին, շիլաներին, ձեր սիրելի ըմպելիքներին, և այլն:
Այսպիսով, կստանաք կիտրոնի կեղևի բոլոր սննդարար հատկանիշները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը