Թարխունը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը

Պարունակում է կանանց սեռական հորմոն էստրոգենի բուսական նմանակը։ Նյարդերը հանգստացնող և աթերոսկլերոզի զարգացումը կանխարգելող օմեգա-3 բազմաչհագեցած ճարպաթթուներ, ինսուլինի ազդեցությունն ուժեղացնող մարգանեց և վանադիում, որոնք նաև կանխարգելում են քաշի ավելացումը։

Ա. Վիտամին D-ն գոյանում է մաշկի ճարպի շերտում գտնվող խոլեստերինից` արևոտ եղանակի ժամանակ, սակայն դրա ակտիվացման համար անհրաժեշտ է էստրոգեն հորմոնը։ Դաշտանադադարից հետո էստրոգենի գոյացումը զգալիորեն նավազում է և, որպես հետևանք, զարգանում է օստեոպորոզ` ոսկրային հյուսվածքի փխրունություն հիվանդությունը։ Կարևոր է իմանալ, որ ճարպային հյուսվածքն ինչ-որ չափով նպաստում է էստրոգենի գոյացմանը (տե՛ս, Կլիմաքս. «Ինչպես լրացնել էստրոգենների պակասը», «168 Ժամ», 29.10.2013թ.)։

Թարխունի մեջ կան նյութեր, որոնք ընկալվում են օրգանիզմի էնդոկրին համակարգի կողմից, որպես էստրոգեն հորմոնի տրոհման արդյունք, ինչը նպաստում է D վիտամինի ակտիվացմանը` հետևաբար` կալցիումի յուրացման արդյունավետության բարձրացմանը (Տե՛ս, «Օստեոպորոզ. կալցիումի յուրացման խնդիրը», «168 Ժամ» 11.06.2015թ.)։ Առանց D վիտամինի կալցիումը չի կարող կլանվել աղիներում։
Բ. Օմեգա-3. հարյուր գրամ թարխունի կանաչ զանգվածում պարունակվում է օրգանիզմին անհրաժեշտ Օմեգա-3 ճարպաթթուների 1 օրվա պահանջարկի 36 %-ը (մոտ 0,36 գ), կա նաև մաղադանոսում` 45 %, ռեհանում 32, սպանախում` 29 % (տե՛ս, Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ թ.2, Ռեհան, թարխուն, սպանախգ գրքույկը, Երևան, 2014թ.), կանաչ լոբիում` 24 % ու հատիկում` 60 %, ծաղկակաղամբում` 18,7 և այլն։ Շատ է պոպոքի միջուկում` 830 %, կտավատի սերմում` 2280 %, և յուղում` 5335 %։ Ի դեպ, կտավատի սերմում բարձր է ամիգդալինի պարունակությունը և մկները, երբեք չեն վնասում այն։

Գ. Ֆիլոխինոն. Նույնն է` K վիտամին` 200 %, որից օրգանիզմում գոյանում է կալցիումի փոխանակումը կարգավորող K2 վիտամինը։

Կարդացեք նաև

Դ. Մանգանեղ` 48%. Կանխարգելում է լյարդի ճարպակալումը և բարձրացնում է գլիկոգենի (էներգիայի) քանակը, մասնակցում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխանակմանը, նպաստում է C և E վիտամինների յուրացմանը, վահանագեղձի տիրոքսին հորմոնի գոյացմանը, նաև ոսկորների, կրճիկի, մկանային հյուսվածքների զարգացմանը։

Ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, կարգավորում է խոսլեստերինի մակարդակը և շրջանառությունը։

Սակավության դեպքում նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի հյուծվածություն, մտավոր ֆունկցիայի անկում։ Մանգանեղի ազդեցության մասին գրված է նաև «Մարգանեցը նիհարեցնող մթերքներում» նյութում («168 Ժամ» 10.04.2014թ)։

Ե. Վանադիում` 31.8 %. Կարգավորում է ածխաջրերի փոխանակման գործընթացը, կանխարգելում է դրանց փոխակերպումը ճարպի։

Անհրաժեշտ է վերարտադրողական ֆունկցիայի զարգացման, նաև ոսկրային հյուսվածքի գոյացման ու «վերանորոգման» համար։

Գիտնականները կարծում են, որ վանադիումի կիրառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել շաքարային դիաբետի դեպքում ներկրվող ինսուլինի քանակը։

Զ. Նիհարեցնող սննդակարգեր. Վանադիումն անհրաժեշտ է սպորտսմեններին ու նիհարել ցանկացող անձանց։

Հետաքրքիր է, որը բավականին շատ է կանանց հիվանդությունների դեպքում կիրառվող («Արգանդի միոմա. հյութաբուժություն, կրեմնիումի ազդեցությունը», «168 Ժամ», 02.06.2015թ.)։ Կարտոֆիլի` 373 % (16%), գազարի` 250 % (21։5 %), բազուկի` 175 % (33%) ու նաև վահանագեղձին (Տե՛ս, «Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում», «168 Ժամ»), կանաչ լոբու` 475 % (67%) և հազարի` նույնն է մարոլ` 425 % (13,8) մեջ. երկրորդ թիվը համապատասխանում է մանգանեղի պարունակությանը։

Է. Մակրոտարրեր. Կալցիում` 40 մգ, մագնիում` 30 մգ, ֆոսֆոր` 50 մգ (բարենպաստ է կալցիումի յուրացման համար), կալիում` 260 մգ, նատրիում` 70 մգ։

Ը. Մակրոտարրեր. Կոբալտ` 9 %, պղինձ` 8,2 %, ռուբիդիում` 7%, բոր` 6 %, քրոմ` 4 %, ցինկ` 3,9 %, երկաթ` 3.3 %, մոլիբդեն` 2,9 % և այլն։

Թ. Վիտամիններ. C14,3%, լյուտիեն+զեակսանտին`8,3 %։ (Տե՛ս, «Վարունգի հայտնի և գաղտնի առանձնահատկությունների մասին» «168 Ժամ», 16.06.2015թ.), պիրիդոքսին (B6)` 14,5 %, ֆոլիաթթու` 8,3 %, պանտոտենաթթու` 4,8 %, բիոտին` 8,6, մինչև 2,5 % բետաին, խոլին, նիկոտին։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս