Electric Yerevan. The Guardian-ի անդրադարձը երևանյան ցույցերին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին՝ մեծ ֆոտոշարք ներկայացնելով բողոքի ցույցերից: Լուսանկարները ուղեկցվում են մեկնաբանություններով, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:
Կայքը գրում է, որ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու ոստիկանական բռնության:
«Ցուցարարները պառկում են Երևանի փողոցներին: Հարյուրավոր ցուցարարներ չեն ենթարկվում ոստիկանությանը՝ անտեսելով հեռանալու կոչերն ու սպասելով նոր օրվա՝ այդկերպ ուշադրություն հրավիրելով էլեկտրականության սակագնի բարձրացման ու ոստիկանական բռնության նկատմաբմ»,-գրում է The Guardian-ը
Ցուցարարները նստած են մայթին՝ ոստիկանական շարքի դիմաց: Ցույցերն սկսվել են հունիսի 20-ին, նախօրեին (հունիսի 23) փողոցներում մոտավորապես 6 հազար մարդ կար:
Բարիկադների վերևում հայերը ցույց են տալիս իրենց զայրույթը էլեկտրականությունը մինչև 22%-ով թանկացնելու վերաբերյալ:
Ցուցարարները խոսում են ոստիկանների հետ, որոնք փակել են փողոցները: Ցուցարարները մերժում են հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ նախընտրելով շարունակել նստացույցը:
Ցուցարարն ընդդիմանում է ջրցան մեքենային: Լուսանկարը շատ տարածված է սոցցանցերում ՝ օգտագործելով #ElectricYerevan հեշթեգը:
Amnesty International-ը քննադատել է խաղաղ ցուցարարների դեմ կատարված բռնությունները:
Ցուցարարը փակում է դեմքը ոստիկաններից: Բազմաթիվ լրագրողներ հայտնվել էին թիրախում: Նրանցից ոմանց սարքերը շարքից դուրս են եկել: