Պակիստանում շոգերի պատճառով զոհերի թիվը հասել է մինչև 570 մարդու
Պակիստանի հարավում աննախադեպ շոգերի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 572 մարդու, հայտնում է պակիստանյան News International թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր 474 զոհի մասին: Կարաչիում ջերմաստիճանը այս հանգստյան օրերին բարձրացել էր մինչև 45 աստիճանը՝ ըստ Ցելսիուսի:
Ավելի վաղ նշվում էր, որ երեկ տեղացած անձրևը մի փոքր նվազեցրել է օդի ջերմաստիճանը: Բժիշկները խորհուրդ են տալիս բնակիչներին խուսափել արևի տակ գտնվելուց: