«Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլին» առաջարկել է 63 մլն եվրո՝ Ռահիմ Սթերլինգի համար
Քաղաքայինները մտադիր չեն վճարել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 70 մլն:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել «Լիվերպուլին» 63 մլն եվրո՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգի համար, բայց դա կլինի վերջին առաջարկը` կատարված քաղաքայինների կողմից:
Նախքան այս հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» առաջարկել է քսանամյա կիսապաշտպանի համար քսան մլն ֆունտ: Սակայն «Լիվերպուլը» մերժել էր այդ առաջարկը:
Դրանից հետո մանչեսթերյան ակումբը ավելացրել էր առաջարկը մինչև 40 մլն ֆունտ, բայց նորից մերժվել էր:
Կարմիրները պատրաստ են քննարկել վաճառքի տարբերակը միայն 70 մլն եվրոյի դիմաց:
Goal.com-ի տեղեկությամբ՝ «Մանչեսթեր Սիթին» առաջարկել է 56 մլն եվրո` ավելացրած հինգ մլն ֆունտ` բոնուսների տեսքով:
Բայց այլևս գինը բարձրացնել ակումբը մտադիր չէ` դա քաղաքայինների կողմից կատարված վերջին առաջարկն է: Հայտնվում է, որ Սթերլինգն ինքը հասկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը, որ կցանկանար հեռանալ ակումբից:
Սթերլինգը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռեյնջերսից» 2010 թ., և նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ.:
Ավելի շուտ հաղորդվել էր, որ 20-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել համաձայնագիրը, ըստ որի՝ նա պետք է ստանար շաբաթական 100 հազար ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը