«Այսօր ես ընտրություն չեմ կատարելու՝ փորձելով բարձրացնել մեկին և վարկաբեկելով մյուսին». Արմեն Աշոտյան
«Ես չունեմ անձնական խնդիրներ բուհի հետ, իմ անձնական խնդիրները ես փորձում եմ ինքս լուծել»,- այս մասին քիչ առաջ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկում) տեղի ունեցող ռեկտորի ընտրությունների մասին հայտարարեց կրթության և գիտության նախարար Արեմն Աշոտյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այս պահին Պոլիտեխնիկում ընթանում են ռեկտորի ընտրություններ: Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, նույն համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Ա. Աշոտյանը հայտարարեց, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ.
«Պոլիտեխնիկի համար ես շատ եմ ցավել: Պոլիետխնիկը սեպտեմբերից այսօր ընկած ժամանակահատվածում նախարարության կողմից ստացել է տարբեր խրախուսանքներ, որոնց դիմաց գովեստի խոսքեր չեմ լսել»:
Նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանա, որևէ մեկի երեխաների և թոռների հետ այնպես վարվեն, ինչպես վարվել են Պոլիտեխնիկի ուսանողական խորհրդի անդամների հետ վերջին շրջանում. «Այսօր ես չեմ կատարելու ընտրություն՝ փորձելով բարձրացնել մեկին և վարկաբեկելով մյուսին: Կոչ եմ անում բոլորին քվեարկել իրենց խղճի համաձայն»:
Անի Քեշիշյան