Սաակաշվիլին ներդրողներ ներգրավելու նպատակով թռչում է Նյու Յորք
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին թռչում է Նյու Յորք՝ մանակցելու միջազգային համաժողովի ու ներդրողներ որոնելու իրեն վստահված մարզի համար: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»՝ հղում կատարելով Սաակաշվիլիի մամլո քարտուղարին:
«Այդ դոնորական համաժողովին Միխայիլ Սաակաշվիլին գնացել է՝ նպատակ ունենալով ներդրողների ներգրավել մարզի տնտեսության զարգացման համար»,-հայտարարել է Սաակաշվիլիի մամլո քարտուղարը: