Բաժիններ՝

Վնասվածքներ՝ պարտքի գումարի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Հունիսի 10-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Ամիրյան փողոցում բնակվող, 1974 թ. ծնված Էդմոն Խ.-ին ոմն Մարատ ծեծի է ենթարկել:

Մեկնած օպերատիվ խմբին Էդմոն Խ.-ն հայտնել էր, որ պարտքի գումարի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ Մարատը հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածքներ:
Էդմոն Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 18-ին պարզվել է, որ Մարատը 1988 թ. ծնված Մարատ Բ.-ն է: Միաժամանակ պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ Էդմոն Խ.-ին ձեռքերով և ոտքերով հարվածել է նաև Մարատ Բ.-ի եղբայրը` 1984 թ. ծնված Արարատ Բ.-ն:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս