Ինչու՞ է վարկային կառավարիչն ինքնասպան եղել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. Վարկային կազմակերպություններից մեկի Վարդենիսի ներկայացուցչության վարկային կառավարիչն ինքնասպանություն է գործել. ըստ շրջանառվող լուրերի՝ գործընկերոջ պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել մայիսին։
«Էկզոգեն թունավորում հարցականով, ստամոքս-աղիքային տրակտի և վերին շնչուղիների քիմիական այրվածք» ախտորոշմամբ 44-ամյա կառավարիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մայիսի 13-ին, առանց գիտակցության գալու, մահացել է։
Նախնական ախտորոշումը եղել է թունավորումը և հարազատների կարծիքով՝ նա ինքնասպանություն է գործել։ Շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնց թվում է գործընկերոջ կողմից նրա վրա բարդված պարտքերը։
Ըստ այս վարկածի՝ վարկային կազմակերպության տնօրենը կառավարչի միջոցով տարբեր վարկառուներից խոշոր չափի գումարներ է վերցրել՝ խոստանալով հետագայում մարել նրանց վարկերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: