Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրին դեռ չի հաջողվում որսալ

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը ցուցադրել է ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրի առաջին լուսանկարնեերը:

«Մեր ստուգումների համաձայն՝ դրանք լուսանկարներ են, որոնք արվել են տարբեր մարդկանց կողմից: Նախնական տվյալներով՝ լուսանկարները նույնական են: Այդ մարդիկ միմյանց չեն ճանաչել: Որպես որսորդներ պնդում ենք, որ դա կատվազգիների ներկայացուցիչ է»,-հայտարարել է որսորդ Գեորգի Մետրևելին:

Տեղացիները գիշատչին նկատել էին Բագեբի միկրոշրջանի մոտկայքում՝ Վակե շրջանի ծայրամասում: Որսորդներն ամբողջ գիշեր հսկողություն են իրականացրել այդ հատվածում:
Ներկայում ազատության մեջ է 1 վագր ու 1 բորենի: Թբիլիսիում աշխատում են հատուկ խմբեր: Զինվորականները, ոստիկաններն ու կամավորները որոնում են կենդանիներին, ինչպես նաև ջրհեղեղի հնարավոր զոհերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս