Ալավերդիում տղամարդը կիսամերկ բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք և ցանկացել ցած նետվել. «Փաստինֆո»
Հերթական ինքնասպանության փորձը գրանցվել է Ալավերդի քաղաքում: 51-ամյա տղամարդը կիսամերկ բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք և ցանկացել ցած նետվել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել` ծանր սոցիալական պայմանների պատճառով: Բացի այդ, նա ինքնավնասում է կատարել. ձեռքին եղած սայրով վնասել է իր աջ ձեռքն ու որովայնը:
Տղամարդուն հաջողվել է շենքի տանիքից իջեցնել, որից հետո նա տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ: