Ես պատերազմ եմ հայտարարում դատախազության բեսպրեդելին. Սաակաշվիլին զգացմունքային ելույթը Օդեսայի մարզի դատախազությունում

Օդեսայի մարզիա նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է պայքարել տեղի դատախազությունում կոռուպցիայի դեմ: Մարզի դատախազների հետ խորհրդակցությանը Վրաստանի նախկին նախագահը սպառնացել է նրանց ազատազրկել, մասնավորապես կաշառքներ վերցնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Քաղաքական գործչի զգացմունքային ելույթի տեսագրությունը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում:

«Ես պատերազմ եմ հայտարարում դատախազության կաշառակերությանը, բեսպրեդելին, ես ձեզ թույլ չեմ տա շարունակել ժողովրդին թալանել ու նվսատացնել»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ ինքը դատախազությունում օրենքի խախտումների մասին տեղեկացել է գործարարներից: Սաակաշվիլին հայտարարել է, որ բազմաթիվ պաշտոնյաներ փաստացի զբաղվում են ժողովրդին թալանելով ու նվաստացնելով, ներդրողներին նեղելով ու վախեցնելով, այնինչ նրանք աշխատատեղեր են ստեղծում:

«Դա կոչվում է ռեկետ, թանկագինս»,-վրդովվել է Սաակաշվիլին՝ մատնանշելով դատախազության անարդյունավետ գործունեությունը:
Պաշտոնյաներից մեկն իր հերթին հայտարարել է, թե տեղյակ է հանցավոր սխեմաների մասին ու մտադիր է դրանք ոչնչացնել: «Այդ դասերը ես անցել եմ, հարգելիս: Տեսել եմ ես նման դատախազների ու տեսել եմ նրանց հետո բանտերում: Ես չեմ պատրաստվում Օդեսայում հանդուրժել ռեկետ անողների»,-ի պատասխան սպառնացել էՍաակաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս