Կիևի նավթաբազայի ցիստեռնները ամբողջությամբ պետք է այրվեն. Ավակով
Մասնագետները, որոնք աշխատում են Կիևի մարզում նավթաբազայի հրդեհի տեղայնացման վրա, պնդում են, որ պետք է թույլ տալ վառելիքով ամբարներին ամբողջությամբ այրվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
Երկուշաբթի օրվանից Կիևից 30 կմ հեռավորության վրա գտնվող նավթաբազան այրվում է, ուկրաինական իշխանությունները հայտարարում են, որ վտանգ չկա, սակայն 2 կիլոմետրանոց գոտուց տարհանել էին բնակիչներին, հայտնում է RIA Novosti-ն:
Կրակը բռնկել է 17 ամբար: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել 12-ը:
«Մասնագետներն առաջարկում են անվտանգ տարբերակ՝ տեղայնացնել կրակն ու թողնել, որ այրվի: Չենք ցանկանում վճարել հրշեջների կյանքով՝ մարելու կրակը»,-գրել է Ավակովն իր Twitter-ում: