2015թ. 1-ին եռամսյակում Վրաստանում արտասահմանյան ներդրումների ծավալը նվազել է 34%-ով

Նախնական տեղեկություններով՝ 2015թ. առաջին եռամսյակում Վրաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 444 մլն դոլար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նախնական տեղեկություններով՝ Վրաստանում իրականացված ուղղակի արտասահմանյան ներդրումները 2015թ. 1-ին եռամսյակում կազմել է 175 մլն դոլար, ինչը 34%-ով քիչ է 2014թ. 1-ին եռամսյակի համեմատ:

Խոշորագույն ոլորտների մասնաբաժինը (իրականացված ուղղակի արտասահմանյան ներդրումներով) 2015թ. 1-ին եռամսյակում կազմել է 97%:

Ամենամեծ ուղիղ արտասահմանյան ներդրումը իրականացվել է տրանսպորտի ու կապի ոլորտում ու կազմել է 146 մլն դոլար, ինչը ընդհանուր ուղիղ արտասահմանյան ներդրումների 83%-ն է:

Երկրորդ տեղում շինարարությունն է՝ 24 մլն դոլարով, երրորդ տեղում լեռնահանքային արդյունաբերությունը՝ 18 մլն դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս