Իրանի ժողովուրդը կդիմակայի Արևմուտքի ճնշմանը. Ռուհանի

«Իրանի ժողովուրդը լի է վճռականությամբ դիմակայել անարդար պատժամիջոցներին, Արևմուտքի ճնշմանը, երկրի դեմ ելույթներին»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին երկրի հիմնադիր այաթոլլահ Խոմենեի մահվան տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Նա նշել է, որ Իրանը ոչ միայն խաղաղություն է ապահովել երկրի ներսում, այլև օգնություն է տրամադրում նաև տարածաշրջանի երկրներին:

«Իրանցի ժողովուրդը օգնում է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի ու տարածաշրջանի մյուս երկրներին ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասել է Ռուհանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930