Բաժիններ՝

Նազարբաևն առաջարկել է թուլացնել նախագահական իշխանությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մտադիր է երկրում նախագահական իշխանության թուլացման հաշվին ուժեղացնել կառավարության ու խորհրդարանի դերը:

Նազարբաևն այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ. «Հավանաբար անհրաժեշտ է ավելի շատ իրավունքներ ընձեռել խորհրդարանին ու կառավարությանը:

Ցայժմ մեզ մոտ եղել է նախագահական իշխանություն: Տնտեսական միջին դասի աճի հետ մեկտեղ՝ հավանաբար անհրաժեշտ  է թուլացնել նախագահական իշխանությունը և ավելի շատ լիազորություններ շնորհել կառավարությանն ու խորհրդարանին:

Մեր գործերը պետք է լինեն բաց, եթե դա պետական գաղտնիք չէ, ապա մարդկանց համար պետք է մատչելի լինի տեղեկատվությունը, կառավարության որոշումները՝ հատկապես տեղում:

Բյուջեն պետք է հստակեցնել բաց ձևով, տեղի խորհրդարաններում, հասարակական կազմակերպությունների ու մարդկանց մասնակցությամբ: Եվ պետք է հաշվետվություն ներկայացնել, յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ պատասխանել հարցերին»: Նազարբաևն ընդգծել է, որ երկրում այժմ տարվում են նման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031