Սիրիայի ապստամբները խոշոր հաջողության են հասել Իդլիբի նահանգում
BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի նահանգի վերջին խոշոր ռազմաբազան:
Սիրիայի կառավարական ԶԼՄ-ները փաստացիորեն ընդունել են, որ նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր վերահսկողությունը տվյալ ռազմաբազայի նկատմամբ:
Իդլիսի նահանգի այդ ռազմաբազայի համար մարտերը շարունակվել են մի քանի օր, դրանց ապստամբների կողմից մասնակցել են նաև «Ալ-Քաիդայի» հետ կապված զինյալները:
Այժմ սիրիացի ապստամբները մոտեցել են Բաշար Ասադի պատվարին՝ Լաթաքիային: Միևնույն ժամանակ «Իսլամական պետության» զինյալներն առաջ են շարժվել սիրիական Պալմիր քաղաքի շրջանում: Ստեղծված իրավիճակում Ասադը հույսեր է կապում Իրանի օգնության հետ: