Ինչպես քնել մի քանի վայրկյանի ընթացքում
Հարվարդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Էնդրյու Բեյլը բացահայտել է մի մեթոդ, որի միջոցով մարդ կարող է քնել մի քանի վայրկյանում: Մեթոդն անվանվել է 4-7-8:
Մեթոդը բաղկացած է 3 քայլից.
- Հանգիստ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում:
- Պահել շնչառությունը 7 վայրկյան:
- Հանգիստ արտաշնչել բերանով 8 վայրկյանում:
Շնչառական այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը և հանգստացնում է նյարդերը:
Երբ դուք սթրեսային իրավիճակում կամ անհանգիստ եք, ապա այս մեթոդը կօգնի ձեզ: Սթրեսային իրավիճակներում արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակությունը, շնչառությունն էլ դառնում է արագ և անկանոն: Այս միջոցը ոչ միայն օգնում է քնել, այլև կարգավորում է շնչառությունն և արյան շրջանառությունը:
Մեթոդն օգտակար է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար: Կենտրոնանալով շնչառության վրա՝ մարդու նյարդերը նույնպես հանգստանում են, և աստիճանաբար մարում է անհանգստությունը:
Բեյլի առաջարկած մեթոդը հաստատվել է նյարդաբանական տարբեր կենտրոնների կողմից, բայց այն միանշանակ ընդունել էլ պետք չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները:
Մեթոդը կարող է աշխատել տարբեր իրավիճակներում: Օրինակ, երբ արթնանում եք երեկոյան և անհանգիստ մտքերի մասին խորհելու պատճառով չեք կարողանում քնել, կամ էլ, երբ անհանգստանում եք կարևոր իրադարձությունից առաջ, և խանգարվում է քնելու ռեժիմը:
Սիրարփի Աղաբաբյան