Ընդամենը 2 բաղադրիչից պատրաստված բնական հակաբիոտիկ
Ամենաարդյունավետ բնական հակաբիոտիկը կարող եք պատրաստել ընդամենը 2 բաղադրիչից: Այն ներկայացրել է healthyfoodstar.com-ը: Բացի այն, որ այս բնական հակաբիոտիկը սպանում է բակտերիաները, նաև հզոր հակաբորբոքային միջոց է:
Հնդկական ավանդական համեմունքը՝ քրքումը (Куркума), ամենահզոր բնական դեղամիջոցներից մեկն է: Այն մի փոքր քաղցր, քիչ կծու և ոչ այնքան դառը համ ունի, իսկ հոտը հիշեցնում է նարինջ, կոճապղպեղ և պղպեղ:
Բաղադրություն
- 1 թ/գ քրքումի փոշի
- 100 գ մեղր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք և ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Խառնուրդն օգտագործեք անհրաժեշտության դեպքում:
Ցուցում. Խորհուրդ է տրվում հակաբիոտիկի հետ մեկտեղ՝ օգտագործել նաև պրոբիոտիկներ: Կարող եք պրոբիոտիկներն օգտագործել ամբողջ օրվա ընթացքում, բացառությամբ՝ հակաբիոտիկի օգտագործումից 2 ժամ առաջ կամ հետո:
Քրքումը հրաշալի է
- Քաղցկեղի բուժման ժամանակ
- Արյունը մաքրելու համար
- Կարգավորում է կանանց ցիկլը
- Նվազեցնում է արթրիտի բորբոքումները
- Պաշտպանում է մաշկի հիվանդություններից
- Պաշտպանում է շնչառական համակարգը
- Բուժում է Ալցհեյմերի հիվանդությունը
Ի դեպ, քրքումի հրաշալի հատկությունների մասին 168.am-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել, որոնք առաջարկում ենք կարդալ այստեղ.
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը