Բիշքեկում Հաղթանակի զորահանդեսն այնուամենայնիվ կանցկացվի մայիսի 9-ին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի իշխանությունները փոշմանել են և Հաղթանակի զորահանդեսը Բիշքեկում կանցկացվի մայիսի 9-ին և ոչ թե մայիսի 7-ին, ինչպես որ հաղորդվել էր սրանից առաջ:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ստորագրած հրամանի համաձայն՝ զորահանդեսն ընդունելու է Ղրղզստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ասանբեկ Ալիմկոժոևը: Աթամբաևը մայիսի 9-ին ներկա է գտնվելու Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի զինվորական ղեկավարության խնդրանքով որոշվել է Բիշքեկում Հաղթանակի զորահանդեսը մայիսի 9-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին: