Բաժիններ՝

Հավաքված բազմությունը սպասում է Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին հավաքված բազմությունը սպասում է Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությանը: 

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ անց հավատացյալ ժողովուրդն ականատես է լինելու աննախադեպ իրադարձության. Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս է բերվելու 14 սրբություն: Այդ մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Այսօր դուրս է բերվելու Սուրբ Գեղարդ սրբազան մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով Աջը, Ս. Հռիփսիմե կույսի մասունքով Աջը, Ս. Անանիա առաքյալի մասունքով Աջը, Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով Աջը, Սուրբ Սարգիս Զորավարի մասունքով Աջը, Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով Աջը, Ս. Թադեոս եւ Ս. Սանդուխտ կույսի մասունքներով խաչ-մասունքարանը, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը, Զեյթունի Ավետարանը եւ Ս.Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով մասունքարանը: Բոլոր նշված սրբությունները Հայոց գանձարանի բազմաթիվ սրբություններից են. նրանց մեջ ամփոփված են սուրբ մասունքներ:

Ejmiacin2Ejmiacin Ejmiacin1 Ejmiacin5 Ejmiacin4 Ejmiacin3 Ejmiacin6 Ejmiacin7 Ejmiacin8 Ejmiacin9 Ejmiacin11 Ejmiacin12 Ejmiacin14 Ejmiacin15 Ejmiacin16 Ejmiacin17 Ejmiacin143

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս