«Գալիս են, խոսք են ասում, դա միայն մեր համար չէ, նաև իրենց համար է». Հ. Սահակյան
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում խորհուրդ տվեց չտարանջել ԵՏՄ և ԵՄ երկրներին, թե որն ինչպես է ներկայացված Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ըստ նրա՝ այս ֆորումը պետք է դիտարկել մարդկության դեմ ոճիր կատարած պետության հետ կապված որոշակի քայլեր անելու միջոցառում. «Գալիս են, խոսք են ասում, դա միայն մեր համար չէ, նաև իրենց համար է, համամարդկային արժեքների համար է, դրան միտված իրենց քայլն է»:
Խոսելով տարբեր երկրների կողմից, նաև Գերմանիայի Ցեղասպանության ճանաչման մասին, Հ.Սահակյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչի են պատրաստ իրենք. «Եթե նայում ենք աշխարհաքաղաքական առումով՝ ՌԴ-ն ամենաբարձր մակադակով ներկայացված է, ԵՄ-ն տարբեր օղակներով իր տեսակետը հայտնեց՝ «Եվրոնեսթում», ԵԽ-ում, ԵՄ տարբեր երկրներ ընդունեցին Ցեղասպանությունը դատապարտող համապատասխան բանաձևեր: Մնաց ԱՄՆ-ը և մնացին ԵՄ գերտերություններ, ովքեր պետք է իրենց տեսակետը հայտնեն: Շատ լավ կլինի, եթե մարդկությունն այս տարելիցը ճիշտ գնահատի և նման հանցագործություններ, ոճրագործություններ չկրկնվեն: Այսօր էլ ամբողջ աշխարհը խաղաղ չի, Իսլամական պետությունը օրը ցերեկով ցեղասպնաություն է իրականացնում և պետք է այսօր գնահատականներ տրվեն, որ չկրկնվեն ցեղասպանությունները»: