Բաժիններ՝

Ավտովթար Երևանում. վիրավորվել է Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատարը

Ապրիլի 16-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2101» մակնիշի 64LL922 պ/հ (վարորդ Ա. Կ., ծնվ.1981թ.) և «Մերսեդես» մակնիշի 90AM006 պ/հ (վարորդ Լ. Փ., ծնվ. 1976թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Ա.Կ.-ին: Ա.Կ.-ը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Կ.-ը (ծնվ.1991թ.) տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով հոսպիտլացվել են «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացնում է Գագիկ Շամշյանը՝ Վազ 21011-ի վարորդը եղել է վիրավորներից Արսեն Կոստանյանը, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ, իսկ Ա. Կոստանյանը և վարորդ ներկայացած Հարություն Կոստանյանը եղբայրներ են:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս