Դոնբասի հակամարտության պատճառով «Գազպրոմը» կորցրել է 6 միլիարդ դոլար. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Դոնբասի հակամարտության պատճառով «Գազպրոմը» կորցրել է 6 միլիարդ դոլար.

«Ուկրաինայի դեմ պատերազմն ընդհանուր առմամբ «Գազպրոմին» պատճառել է 6 միլիարդ դոլարի կորուստ: Իսկ գազի մատակարարման այն սխեման, որը մենք կառուցել ենք վերջին տարում, կարելի է անվանել էներգետիկ անկախություն:

Ուկրաինան 2014 թվականին տնտեսել է մոտ 3.4 միլիարդ դոլար՝ ռուսական թանկարժեք գազից հրաժարվելու, վառելիքի մատակարարումները դիվերսիֆիկացնելու և գազի մատակարարումների միջնորդներից հրաժարվելու շնորհիվ»:

Տեսանյութեր

Լրահոս