Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
Ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: