Դավութօղլուն Հայոց ցեղասանության մասին Հռոմի պապի հայտարարությունը որակել է որպես «ոչ տեղին»

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ով երեկ Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն.

«Եթե չլինեին արտաքին գործոնները, ապա տեղի չէին ունենա 1915 թվականի ցավալի իրադարձությունները: Ցավերը և հատկապես պատերազմական ժամանակաշրջանում վերապրած ցավերը միակողմանի նկարագրելը տեղին չէ Պապի համար: Կրոնական առաջնորդները պետք է հիմք ստեղծեն խաղաղության ու մարդկային միասնության համար և ոչ թե բորբոքեն ատելություն ու հակամարտություն»:

Տեսանյութեր

Լրահոս