«Քարդաշյանը իրոք, իրոք մտածում է Հայոց Ցեղասպանության մասին». The Daily Beast
Նման վերնագրով նյութ է հրապարակել TheDailyBeast.com-ը՝ անդրադառնալով Քիմ Քարդաշյանի ընտանիքի հայաստանյան այցին։
Քիմի ներկայացուցիչը պնդում է, որ այս շաբաթ նրա այցը հայրենիք կապ չունի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, սակայն ոչ ոք չի կարող ժխտել այն աշխատանքը, որը նա կատարում է այդ հարցում իրազեկվածությունը մեծացնելու համար, գրում է պարբերականը։
Չնայած, ըստ ներկայացուցչի, այս այցով Քիմը ցանկանում էր պարզապես առնչվել իր արմատների հետ՝ լրատվամիջոցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հեռուստաաստղի այցը տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարիլից մի քանի օր առաջ։
TheDailyBeast-ը նաև նշում է, որ ուղևորության կազմակերպչի և Հայաստանի վարչապետի մոտեցումներն այս հարցում տարբերվում են։
«Քիմ Քարդաշյանը, նրա դուստրըը, ամուսինը և քույրերը ցանկանում են այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասել էր ճամփորդության կազմակերպիչը՝ ավելացնելով, որ աստղը նաև պլանավորում է փաստավավերագրական ֆիլմ նկարել ջարդերի մասին և այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան:
Եվ երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ ընդունեց նրան և նրա ընտանիքին, կարևորեց Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը։
Հիշեցնելով, որ Քարդաշյանի նախնիները Հայաստանից ԱՄՆ են գաղթել 19-րդ դարի վերջի` լրատվամիջոցը գրում է՝ ինչն էլ որ լինի այցելության պատճառը, գաղտնիք չէ, որ նա իրոք մտածում Հայոց Ցեղասպանության ճանաչման և հիշատակման մասին։ Հոդվածում նաև մեջբերվում է է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի խոսքերը, ով ասում է, որ ամեն տարի Հայոց ցեղասպանությունը հիշատակելով և այդ բառը տարածելով, Քիմը արժեքավոր գործ է անում։