Կանաչ դիմակ՝ կնճիռների դեմ

Կարծում եք՝ ժամանա՞կն է դիմել բոտեքսի օգնությանը: Ավելի լավ է բնական ճանապարհով ազատվել կնճիռներից և խոնավեցնել մաշկը: www.naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է մի դիմակ, որը լավագույնս օգնում է այդ խնդիրների դեպքում:

Բաղադրություն

  • 200գ սպանախ
  • 200գ կանաչ կաղամբ
  • ¼ բաժակ ձիթայուղ
  • ¼ բաժակ թթվասեր

Պատրաստման եղանակը

Սպանախն ու կաղամբը դրեք կաթսայի մեջ և մի փոքր եփեք՝ մինչև փափկեն: Քամեք ջուրը, իսկ սպանախն ու կաղամբը խառնեք բլենդերով, ավելացրեք ձիթայուղն ու թթվասերը, կրկին խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Կարդացեք նաև

Օգտագործման եղանակը

Ստացված դիմակը տարածեք դեմքի և պարանոցի մաշկին: Թողեք դիմակն 8 րոպե: Այնուհետև մեկ անգամ լվացեք գոլ ջրով, երկրորդ անգամ՝ սառը: Դիմակն օգտագործեք շաբաթական 2 անգամ: Մաշկը կգեղեցկանա և կձգվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս