Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլն ազատ է արձակվել. 1in.am
Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը: Նրա խափանման միջոցն է փոխվել:
Նրա խոսքով՝ այս դեպքում դեր է խաղացել միայն փողը: «Ես մինչև վերջ հավատում էի արդարությանը, մեր իրավապահ մարմիններին, սակայն, փաստորեն, սխալվեցի: Իսկ այսօր ես այնպիսի կարգավիճակում եմ, որ չգիտեմ՝ ոնց վարվեմ, ինչ քայլերի դիմեմ: Մեր իրավապահները ստիպում են, որ սեփական ձեռքերով արդարադատություն իրականացնեմ: Փաստորեն մարդը կարող է օրը ցերեկով աղջկա ու կնոջ առաջ մարդ սպանել ու մի քանի ամսից ազատ արձակվել»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարիետան՝ հավելելով, որ ինքն այլևս բաց կասկածներ ունի, որ «գումարն իր արածն արել է»: «Թե չէ՝ մարդասպանն ի՞նչ գործ ունի ազատության մեջ լինել, երբ դեռ դատավարություն էլ չի եղել, նախաքննությունն էլ չի ավարտվել»,- հավելեց ազատամարտիկի քույրը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: