Չավուշօղլուն ողջունել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լիտվա կատարած այցի ժամանակ ողջունել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը, որն առնչվում է իրանական միջուկային ծրագրին:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Թեհրանը կշարունակի առաջ ընթանալ դեպի վերջնական գործարքի կնքում. «Երբ մենք այսօր նայում ենք «Վեցնյակի» դիրքորոշմանը, Իրանը դեռ գտնվում է այն գծից այն կողմ, որը մենք կարող էինք հաստատել 2010 թվականին (նախորդ բանակցություններում): Սակայն մենք հուսով ենք, որ Իրանը կհանգի այդ գծին»:

Տեսանյութեր

Լրահոս