Դոնբասում հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո զոհվել է 75 և վիրավորվել է 400 ուկրաինացի զինվորական. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասում հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո զոհվել է 75 ուկրաինացի զինվորական, մոտ 400-ն էլ վիրավորվել է: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.
«Գնդակոծությունների թիվը կրճատվել է, սակայն Ուկրաինայի կողմից հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո, դժբախտաբար, այդպիսի դադարեցում չի իրականացվել Ռուսաստանի կողմից, և մենք կորցրել ենք 75 ուկրաինացի զինծառայող, մոտ 400-ն էլ վիրավորվել է:
Մենք կարծում ենք, որ պետք է իրագործվեն Մինսկյան պայմանավորվածությունները, քանի որ ներկա պահին դա հակամարտության խաղաղ կարգավորման ու իրավիճակի ապաէսկալացման միակ «ճանապարհային քարտեզն» է»: ՄԱԿ-ի տվյալներով՝ Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6000 զինվորական: