Սորոսը խոստացել է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ

Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ կարող է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ:

Թերթը զուգահեռներ է անցկացրել Սորոսի ու Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջև, ով միլիարդավոր դոլարներ է ներդրել Աֆրիկայի զարգացման մեջ: Երբ Սորոսին հարցրել են, թե կարող է գործել նման կերպ, սակայն արդեն Ուկրաինայի համար, նա դրական պատասխան է տվել.

«Կան ներդրումային կոնկրետ գաղափարներ, ինչպիսիք են գյուղատնտեսության կամ ենթակառուցվածքների նախագծերում ներդրումներ անելը: Ես կներդնեմ մեկ միլիարդ դոլար: Դա պետք է շահույթ բերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031