Բաժիններ՝

«Երրորդմասցի Լյովի» սպանության գործով Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, կալանավորվեց

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործով քիչ առաջ կալանավորվել է Սարգիս Հախանումյանը (Տլե)։ Դատարանն այժմ քննարկում է Վահան Հակոբյանի (Գաստիկ) խափանման միջոցի հարցը։ Ավելի վաղ նույն դատարանում քննարկվել է նաև Սարգիս Գրիգորյանի  (Ծգլ) խափնման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ վերջիններս մի քանի օր հետախուզման մեջ գտնվելուց հետո մարտի 23-ին ինքնակամ ներկայացել էին ոստուիկանության կազնակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս