Հայտնաբերվել է առևտրի կենտրոնի խանութներից շրջազգեստներ գողացած կինը
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ի երեկոյան Աննա Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ նշված ժամանակահատվածում առևտրի կենտրոնի հագուստի տարբեր խանութներից 8 անգամ շրջազգեստ է գողացել:
Գողոնի մի մասն առգրավված է:
Տուժողները գողության մասին նախկինում ոստիկանություն չեն հայտնել:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն