Բաժիններ՝

Եմենի հակամարտության թեժացումից մեծապես տուժում է Չինաստանը. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հակամարտության սրացման պատճառով փակվել են Եմենի բոլոր հիմնական ծովային նավահանգիստները, որոնցով ամսական արտահանվում է Masila տեսակի 1.4-1.5 միլիոն բարել:

Նավթը հիմնականում արտահանվում է Չինաստան: Այս մասին հայտնել են գործակալության աղբյուրները: Ավելի վաղ «Վճռականության փոթորիկ» արտաքին ռազմական միջամտության օպերատիվ շտաբը հայտարարել է շիա ապստամբների օդային ու ծովային շրջափակման մեկնարկի մասին:

Եմենում նավթը հիմնականում արդյունահանվում է երկրի հյուսիսային շրջաններում, սակայն այն մասամբ արտահանվում է նաև երկրի հարավում: Երկրում խոշորագույն ներդրողը ֆրանսիական Total էներգետիկ գիգանտը: Եմենում արդյունահանվող նավթը հիմնականում արտահանվում է Ասիայում ու Եվրոպայում:

ВР-ի տվյալների համաձայն՝ 2013 թվականին Եմենում նավթի արդյունահանման ծավալը կազմել է 7.4 միլիոն տոննա (54 միլիոն բարել): Ներկայումս չի բացառվում, որ Եմենում կարող է սկսվել ցամաքային գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս