 
                        Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը
 
                                    Tsayg.am-ը գրում է. Մարտի 24-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ճանապարհահատվածի 11 կմ-ում բախվել են Նիսսան և Վազ 21-07 մակնիշների մեքենաները: Նախնական եզրակացության համաձայն վթարն եղել է Վազ 21-07 մեքենայի վարորդի անուշադրության հետևանքով: Երկուսն էլ ընթացել են նույն ուղղությամբ: Վազ 21-07-ն, ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության խմբի տեսուչ Նաիրի Գասպարյանի, հետևի հատվածից հարվածել է Նիսսանին, որն ընկել է մոտակա ձորակը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        