Ինչպես փափկեցնել կրունկները

Takprosot.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել կրունկները փափկեցնելու համար:

1. Կիտրոն, աղ, գլիցերին, ջուր:

Ամանի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի 15 կաթիլ հյութ, աղ, 1 թեյի գդալ գլիցերին: Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե: 1 բաժակ գլիցերինը խառնեք ջրի և կիտրոնի հյութի հետ: Ստացվածը քսեք ոտքերին:

2. Բուսական յուղ

Լավ լվացեք ոտքերը, չորացրեք, ապա բուսական յուղը քսեք ոտքերին, կիսագուլպա հագեք և քնեք: Առավոտյան ոտքերը լվացեք: Այս պրոցեդուրան կրկնեք մի քանի անգամ:

3. Վազելին և կիտրոնի հյութ

Ոտքերը 15 րոպեով տաք ջրի մեջ դրեք, ապա չորացրեք ոտքերը: 1 թեյի գդալ վազելինն ու կիտրոնի հյութը խառնեք իրար: Խառնուրդը քսեք կրունկներին: Ողջ գիշեր թողեք ոտքերի վրա, առավոտյան լվացեք:

4. Պարաֆին

Մի փոքր պարաֆինը խառնեք կոկոսի յուղի հետ: Մեղմ կրակի վրա տաքացրեք խառնուրդը: Թողեք, որ այն սառչի, ապա քսեք կրունկներին:

5. Մեղր

5 լիտր տաք ջուրը խառնեք 1 բաժակ մեղրի հետ: Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե: Ապա լվացեք ոտքերը, լավ չորացրեք, ապա սնուցող կրեմ քսեք:

6. Բրնձի ալյուր

3 ճաշի գդալ բրնձի ալյուրը խառնեք մի քանի գդալ մեղրի, խնձորի քացախի, զեյթունի ձեթի հետ: Արդյունքում պետք է պինդ մասսա ստանաք: 10 րոպե ոտքերը դրեք տաք ջրի մեջ, ապա ստացված խառնուրդն օգտագործեք՝ որպես սկրաբ:

7. Ձիթապտղի յուղ

1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մի քանի գդալ եթերային յուղի և 1 ճաշի գդալ ջրի հետ: Լավ խառնեք: Այդ կրեմն օրվա ընթացքում մի քանի անգամ օգտագործեք:

Թարգմանությունը 168.am-ի

 

 

Տեսանյութեր

Լրահոս